Posted in Դիպլոմային նախագծոր, Ծեսեր

Դիպլոմային աշխատանք

IMG-3aed1a75e9f1786245a430243da81d88-VՄխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջ

Հեղինակ՝ Անի Աբրահամի Դեմուրչյան

«Խաղի դերը նախադպրոցական տարիքի երեխայի խոսքի

 զարգացման գործում»

Մասնագիտության անվանումը՝ Նախադպրոցական կրթություն

Ղեկավար՝ Գայանե Թորոսյան  «Հարավային դպրոց պարտեզ», Դաստիարակ

 

 

Երևան – 2018թ.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան————————————————— 3

Հիմնական մաս——————————————— 4

Զատկական Ծես———————————————7

Գործնական աշխատանքներ—————————13

Օգտագործված գրականություն———————14

 

 

ՆԱԽԱԲԱՆ

ԳԼՈՒԽ 1

Վաղ ժամանակներից մանկավարժությունը համարվել է փիլիսոփայության մի ճյուղ, իսկ 17-րդ դարից, այն անջատվեց նրանից, սակայն փողկապվածությունը պահպանվեց և կպահպանվի այնքան ժամանակ, որքան ժամանակ կպահպանվեն այդ գիտությունները: Ժամանակակից մանկավարժությունը մարդու մասին գիտությունների համակարգի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է մարդու զարգացումը, նրա գործունեության. հարաբերությունների, սոցիալական կապերի համակարգը, ներաշխարհը: Պատմականորեն մանկավարժությունը ծագել և զարգացել է որպես գիտություն դաստիրակության մասին: 20-րդ դարում մանկավարժության սահմաններն ընդլայնվել են, փոփոխվել է նաև մանկավարժության ուսումնասիրության առարկան: Այսպիսով, մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների կրթության, ուսուցման և դաստիրակության ձևերի, մեթոդների բովանդակության մասին: Մանկավաժությունը որպոս գիտություն զբաղվում է սերունդների կրթության, դաստիրակության, զարգացման հիմնախնդիրներով: Մանկավարժության հիքում ընկած է երեխայի ճանաչելու, նրան հասկանալու կարևորագույն սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է համապատասխան նախադպրոցական տարիքը մանկավարժության մեջ:  Առաջինն է որն ուսումնասիրում է նախադպրոցական տարիքի երեխանորի զարգացման դաստիրակության և ուսուցման  օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

Նախադպրոցական մանկավարժության անբաժանելի մաս են կազմում նախադպրոցականի դաստիրակության մասնավոր մեթոդները.

  1. Երեխայի խոսքի զարգացման տեսություն և մեթոդիկա
  2. Երեխայի ֆիզիկական դաստիրակության տեսություն և մեթոդիկա
  3. Երեխայի երաժշտական դաստիրակության տեսությունև մեթոդիկա
  4. Երեխայի մաթեմատիկական պատկերացումների զարգացման տոեսությունև մեթոդիկա
  5. Երեխաների էկոլոգիական տեսություն և մեթոդիկա

Մեթոդը դրված նպատակին հասնելու ճանապարհն է, խնդիրների լուծման եղանակ:

Նախադպրոցական մանկավարժական գիտությունը գտնվում է մշտական զարգացման և հարստացման մեջ:

Նախադպրոցական մանկավարժությունը սերտորեն կապված է հոգեբանության և մի շարք բժշկական գիտությունների հետ և կենսաբանական գիտությունների հետ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ

ԳԼՈւԽ 2

Աշխատանքս կատարել եմ Երևանի համար 127 մանկապարտեզի 5-6 տարեկանների խմբում՝ հատկապես ուշադրությունս կենտրոնացնելով այն երեխաներին, որոնք ունեն խոսքի հետ կապված խնդիրներ։

Դիպլոմային աշխատանքս ունի հետևյալ կառուցվածքը՝

Նախաբան-Գլուխ 1

Հիմնական մաս-Գլուխ 2, Գլուխ 3

Զատկական ծես-Գլուխ 4

Խաղի միջոցով խոսքի զարգցում-Գլուխ 5

Գործնական աշխատանքներ

Հավելված 1-Գլուխ 6

Օգտագործված գրականություն-Գլուխ 7

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջում սովորելու ընթացքում սովորեցինք ազգային ավանդական ծեսերը և փորձեցինք դրանք իրականացնել մանկապարտեզում երեխաների հետ։ Ազգային-ավանդական ծեսերից են՝ Ամանորյա և Սուրբ ծննդյան, Տյառնընդառաջի, Բարեկենդանի, Ծաղկազարդի և Համբարձման ծեսերը։

Ծես՝ ավամդական կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն, որին հավատացյալները վերագրում են մոգական, խորհրավոր հատկություններ։ Ծագել է հնագույն ժամանակներում և դարձել պաշտամունքային արարողությունների անբաժանելի մաս։

Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց էությամբ նշանային են, խորհրդանշական և չունեն նպատակագործնական բնույթ։ Ծեսը լայն տարածում ունի կրոնում, դիվանագիտական հարաբերություններում, կենցաղում։

Ծեսերը աչքի են ընկնում իրենց պատմական և ճանաչողական արժեքներով։ Դրանք ստեղծվում են ոչ թե պատահական դեպքերի շուրջ, այլ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Դարերի ընթացքում հարատևած ծեսերի բովանդակությունն իր բազմակողմանի ազդեցությունն է ունեցել այդ էթնոսի առօրյա կյանքի, հոգեբանության, աշխարհայացքի վրա։ Ազգային տոները և ծեսերը դրանք հազարամյակներով մշակված, գենետիկ բանաձևի վերածված մաքուր կենարար ակունքն է, որից պիտի մենք բոլորս սնվենք և թույլ չտանք, որ այն պղտորեն։

Ծիսական բանահյուսությունը հայկական բանավոր ավանդությամ վաղնջական և կարևոր բաղադրիչներից է, նրա տեսակներն ու ենթատեսակներն են անեծքները, օրհնանքները, երդումները, աղոթքները, ծիսատոնական տարբեր բնույթի երգերը, խաղերն ու բանաձևերը։

ԳԼՈՒԽ 3

Որպես ուսումնասիրության առարկա ընտրել եմ «Զատիկական ծեսը», որը իրականացրել եմ Երևանի համար 127 մանկապարտեզում 5-6 տարոկան երեխաների խմբում: «Զատկական» ծեսը անցկացնելով ավագ խմբի երեխաների հետ հասկանալ թե կոնկրետ խոսքի զարգացման ոլորտում ինչ խնդիրներ է լուծում այն:

ԳԼՈՒԽ  4

Զատկական ծես

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն կամ Զատիկ, որն նշանակում է զատում, առանձնացում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Զատիկը և Հին և Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը:  Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ <<Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում>> << Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ջրին, դեղնուցը էլ երկիրն է>>:

Ակլատիզ` Հին ժամանակ հավատացիալները պատրաստել են Ակլատիզ: Ակլատիզը փայտե մարմնով, ծերունու տեսքով մարդուկ է: Նա ունի մեկ ոտք, որին ամրացված է սոխ որպես գլուխ: Այդ սոխի վրա ամրացված է յոթ փետուր, որովհերև պասը տևում է 49 օր (յոթ շաբաթ): Նա  գալիս է  Բարեկենդանից հետո՝ Մեծ Պասի առաջին օրը և հսկում է, որ մարդիկ պասը չխախտեն: Նրա ձեռքին կծու պղպեղ և սխտոր կա որորվ նա վախեցնում է բոլոր նրանց, ովքեր խախտում են պասը: Յոթ շաբաթվա ընթացքում Ակլատիզը կորցնում է իր յոթ փետուրները: Զատկական երգերից են՝ «Յալալի», «Զատիկը», «Բարով եկար այ զատիկ », «Զնկլիկ», «Գնացեք տեսեք», «Զատիկ բլոճիկ» և այլ շատ գեղեցիկ և խորիմաստ ուսոցողական երգեր, որոնք երեխայ մոտ զարգացնում են լսողությունը, ընկալելու ունակությունը, գեղագիտական ճաշակը ինչպես նաև մևտածողությունը և խոսքը: Զատիկ տոնի ձվախաղերից  է Ձուկոտրոցի- այն խաղում են երկու հոգով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, բայց և չկոտրած ձու պետք է ունենա:

Ձուգլդորիկ-այս խաղը սովորաբար այն ձվերով են խաղում, որոնց երկու ծայրերը ձվակռիվներում արդեն կոտրվել են շահած ձվերով: Ձվարշավ և ձուպտտոցի, ձուսղմոցի և այլ ուրիշ շատ հետաքրքիր ձվային խաղեր:

ԳԼՈՒԽ 5

Խոսքի զարգացումը խաղի միջոցով

Նախադպրոցականի խոսքի զարգացման նպատակն է՝ հասնել նրան, որ երեխայի  խոսքը լինի հասկանալի, արտահայտիչ, հստակ գրագետ:

Խոսքի զարգացման գլխավոր նպատակը երեխայի կողմից մայրենի լեզվի ստեղծագործաբար յուրացումն է, տարբեր իրավիճակներում երեխաների ճկուն հարմարվելու, հաղորդակցվելու կարողությունը, միջանձնային փոխհարաբերությունների ձևավորումը: Երեխաները իրենց խոսքում պետք է օգտագործեն բարեկրթության խոսքային բանաձևեր (ներողություն խնդրել, շնորհակալություն հայտնել, հարճոյախոսել) ամենօրյա կյանքում, խաղերում սովերեցնել երեխաներին կարծիք հայտնել, խոսքի միջոցով հարթել վեճը, համոզել, պարզաբանել, բացատրել: Վաղ տարիքում երեխայի զարգացման մեջ տեղ են ունենում նշանակալի փոփոխություննր. մեծանում է խոսքի դերը երեխայի վարքագծում, շրջապատի նկատմամբ  վերաբերմունքը կապվում է խոսքի հետ: Երեխան հասկանում է մեծահասակի անմիջականորեն իրեն վերաբերող խոսքի իմաստը:

Դեռևս ամենավաղ մանկությունից երեխան «Սիրահարվում» է բառերին: Դա արտահայտվում է բառերի հետ «խաղալու» ձգտման մեջ: Նա անվերջ տոնայնությամբկրկնում է սիրելի հնչյուններ, հաճախ հորինում է, հնատում հանգը, այսինքն՝ բառերով գործում է ոչ պակաս, քան առարկաներով և այս պատճառովբառը ինքը դառնում է հնչող առարկա: Մանկական թոթվանքները կարող են խոչընդոտել խոսքի կանոնավոր զարգացմանը: Պետք չէ երեխայի հետ խոսել իր լեզվով: Խոսքի համակարգված զարգացումը ենթադրում է հետևյալ բաղադրիչներ՝ հնչյունային, շարահյուսական, իմաստաբանական, որոնք ազդում են խոսքի վրա:

Կան խաղի տեսակներ, որոնք զարգացնում են երեխաների խոսքը, մտածողությունը: Այդ խաղի տեսակներից են «դիդակտիկ սյուժետա», «դերային», «սեղանային», «խաղ-բեմականացում», «խաղ-երաժշտական», «գուշակի՛ր թե կարող ես» և այլն:

Այս խաղերը խոսքի՝ որպես հաղորդակցման միջոցի, զարգացման, շրջապատող աշխարհի մասին երեխաների պատկերացումների ընդլայնման, բառապաշարի հարստացման համար պետք է ստեղծել զարգացնող առարկայական  միջավայրը՝ խրախուսելով երեխաների հաղորդակցման փորձերը, խթանելով զրույցի, երկխոսության մեջ մտնելու մղումները:

Տեղի ունեցող փոփոխությունների շնորհիվ զարգանում են երեխաների խոսքը, մտածողությունը, դրդապատճառա-պահանջմունքային կապերը: Դրվում է նրա աշխարհայացքի՝ իր, բնության, շրջապատող աշխարհի մասին պատկերացումների հիմքը, երեխայի անձնավորության ձևավորման սկիզբը: Այս տարածքում հաճախ խաղի միջոցով օգտագործում են գործողություններ ցույց տվող բառեր: Երեխաները սկսում են խաղի մեջ միմյանց հետ համաձայնեցնել իրենց գործողությունները: Երեխաների ակտիվ խոսքում խաղերի ժամանակ գերակշռում են ածակաները և դերանունները: Ձևավորվում եմ երեխաների տպավորություննեն արտահայտելու, եզրահանգում կատարելու կարողությունները:

 

ԳԼՈՒԽ 6

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Գործնական աշխատանքները (Շուշետա դերային խաղ բեմականացումը) կուղարկվեն կից տեսաձայնագրությամբ:

  1. https://www.youtube.com/watch?v=f-9HMTAsY3s&feature=share,
  2. https://www.youtube.com/watch?v=tYJjOL2GERA&feature=share
  3. https://www.youtube.com/watch?v=xfC-4m3rMLA
  4. https://www.youtube.com/watch?v=MWUNjh41JE4&feature=share
  5. https://www.youtube.com/watch?v=j5w6a4Ictrg&feature=share)

ԳԼՈՒԽ 7

Գրականության ցանկ

1 Նախադպրոցական կրթության պետական զարգացման և կրթական չափորոշիչներ

2 ՀՀ Պետական օրենքը նախադպրոցական կրթության վերաբերյալ

3 Հրանուշ Խառատյան «Հայ Ժողովրդական տոները»

4 Սարգսյան Ա. «Մշակույթի տեսություն»

5 Շեքսպիր «Ծեսեր և ավանդույթներ»

6 ՀՀ կրթության գիտության նախարարության կողմից հաստատված նախադպրոցական մանկավարժության ուսումնասիրության  ձեռնարկ

7 Այլընտրանքային մեթոդներով նախադպրոցական կրթության կազմակերպումը

8 Խոսքի զարգացում- Ասյա Հովհաննիսյան Սվետլանա Մարության

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s